19:48  ,  30 մարտի, 2020

ՀՖՖ-ն մշակել է առաջնության անցկացման մի քանի տարբերակ

ՀՖՖ Գործադիր կոմիտեն մարտի 30-ին հեռավար կարգով անցկացրել է  հերթական նիստը։  Մշակվել է առաջնության անցկացման մի քանի տարբերակ՝ կախված, թե երբ այն կվերսկսվի՝ մայիսի 1, մայիսի 15, հունիսի 1, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ-ն աշխատում է ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնովիրուսի համաճարակի պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։

Մարտի 20-ին ՀՖՖ-ն, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ակումբներում ստեղծված իրավիճակը հասկանալու համար, հարցաթերթիկներ էր ուղարկել Բարձրագույն և Առաջին խմբի ակումբներին։ ՀՖՖ աշխատակիցները վերլուծում են ակումբների կողմից ստացված պատասխանները։

Ապրիլի 1-ին տեղի է ունենալու ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների հեռավար հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։

Դրանից հետո ՀՖՖ գործկոմը կհրավիրի եւս մեկ նիստ քննարկման արդյունքների և որոշումների մասին տեղեկացնելու համար։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով