17:18  +04,  29 մարտի, 2020

Իտալիայի սպորտի նախարար․ Իրատեսական չէ մրցաշրջանի վերսկսումը մայիսի 3-ին

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան մեկնաբանել է ֆուտբոլի Իտալիայի առաջնության վերսկսման հավանականությունը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։

«Իրատեսական չէ մրցաշրջանի վերսկսումը մայիսի 3-ին։ Ակումբները սխալ են թույլ տվել՝ խաղալով այն ժամանակ, երբ պետք էր դադարեցնել առաջնությունը։

Մարտի 30-ին կառաջարկեմ դադարեցնել նաեւ մարզումներն ու այլ մարզական միջոցառումները, որոնք կապված չեն մրցումների հետ։ Մինչեւ հիմա չէինք միջամտում մարզումներին, քանի որ կարծում էինք, թե կպահպանվի առաջնությունը շարունակելու հնարավորություն։ Սպորտը միայն ֆուտբոլ չէ, ֆուտբոլը միայն Ա Սերիա չէ։

Մեծ ակումբները պետք է փոխվեն։ Նրանք ապրում են պղպջակի մեջ, ծախսում են միջոցներին անհամապատասխան՝ սկսած աշխատավարձից։ Նրանք պետք է հասկանան, որ ճգնաժամից հետո այդպես չի շարունակվի»,- նախարարի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Հիշեցնենք, որ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» մարտից մինչեւ հունիս գլխավոր թիմի ֆուտբոլիստներին եւ մարզիչներին աշխատավարձ չի վճարելու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ