Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ ծանոթության և նրա մարզչական շտաբում ընդգրկվելու հնարավորության մասին:
ՖՈւՏԲՈԼ VS ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ
«Մարտի 15-ից մարզումային ակտիվ գործընթացը դադարեցված է: Ֆիզիկական պատրաստության մարզիչի հետ անհատական մարզումային ծրագրեր ենք կազմել ֆուտբոլիստների համար: Ցանկանում ենք, որ տղաներն այս ընթացքում որքանով, որ դա հնարավոր է, պահպանեն մարզավիճակը»:

ԿԱՊԱՐՈՍԻ ՀԵՏ ԾԱՆՈԹՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ես հասցրել եմ ծանոթանալ Խոակին Կապարոսի հետ, մենք շփում ենք ունեցել: Իսպանացի մասնագետը շատ հաճելի տպավորություն թողեց: Նման հսկայական փորձ ունեցող մարդը, միանշանակ, մեծ օգուտ կտա հավաքականին:
Կարևորն այն է, որ Կապարոսը հնարավորինս շուտ ծանոթանա ֆուտբոլիստների հետ և սկսի աշխատանքը, որն այս պահին հնարավոր չէ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՍՐՏՈւՄ
«Ես առաջարկ եմ ստացել շարունակել աշխատանքս Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում: Ուրախ կլինեմ օգնել հավաքականին` ցանկացած կարգավիճակով»:
Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի
21:38 , 17 նոյեմբերի
21:27 , 17 նոյեմբերի
20:18 , 17 նոյեմբերի
19:36 , 17 նոյեմբերի
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի
17:13 , 17 նոյեմբերի