09:09 27 մարտի, 2020Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ ծանոթության և նրա մարզչական շտաբում ընդգրկվելու հնարավորության մասին:
ՖՈւՏԲՈԼ VS ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ
«Մարտի 15-ից մարզումային ակտիվ գործընթացը դադարեցված է: Ֆիզիկական պատրաստության մարզիչի հետ անհատական մարզումային ծրագրեր ենք կազմել ֆուտբոլիստների համար: Ցանկանում ենք, որ տղաներն այս ընթացքում որքանով, որ դա հնարավոր է, պահպանեն մարզավիճակը»:

ԿԱՊԱՐՈՍԻ ՀԵՏ ԾԱՆՈԹՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ես հասցրել եմ ծանոթանալ Խոակին Կապարոսի հետ, մենք շփում ենք ունեցել: Իսպանացի մասնագետը շատ հաճելի տպավորություն թողեց: Նման հսկայական փորձ ունեցող մարդը, միանշանակ, մեծ օգուտ կտա հավաքականին:
Կարևորն այն է, որ Կապարոսը հնարավորինս շուտ ծանոթանա ֆուտբոլիստների հետ և սկսի աշխատանքը, որն այս պահին հնարավոր չէ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՍՐՏՈւՄ
«Ես առաջարկ եմ ստացել շարունակել աշխատանքս Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում: Ուրախ կլինեմ օգնել հավաքականին` ցանկացած կարգավիճակով»:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.