20:08  +04,  26 մարտի, 2020

ՖԻԴԵ նախագահ․ Շախմատային թագի համար մրցախաղը չի հետաձգվի

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հավակնորդի միջեւ շախմատային թագի համար մրցախաղը չի հետաձգվի։ Այս մասին հայտարարել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որն անցկացվում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում եւ արդեն տեղի էր ունեցել 7 տուր։ Մնացել է եւս 7 տուր։

«Հավակնորդների մրցաշարը հաստատ ավարտին կհասցնենք այս տարի։ Ստույգ ժամկետի եւ վայրի մասին որոշում կլինի առաջիկայում, երբ իրավիճակը կկայունանա։

Շախմատային թագի համար մրցախաղն անցկացվում է տարվա վերջում։ Ժամկետի փոփոխության մասին խոսք չկա»,- Դվորկովիչի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի 7 տուրից հետո առաջատարներն են ռուսաստանցի Յան Նեպմնյաշչին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: