12:45  ,  26 մարտի, 2020

Որտե՞ղ կանցկացվի Նուրմագոմեդով - Ֆերգյուսոն մենամարտը. Բուքմեյքերների կանխատեսումը

Բուքմեյքերական ընկերությունները կանխատեսում են կատարել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի առաջիկա մենամարտի անցկացման վայրի վերաբերյալ:

Բուքմեյքերները վստահ են, որ մենամարտը կանցկացվի ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Երկրորդ ամենահավանական վայրը Դուբայն է: Ըստ բուքմեյքերների՝ հավանական է մենամարը նաև Ռուսաստանում անցկացնելը:

Ավելի վաղ UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ որոշել է մենամարտի անցկացման վայրը, սակայն մանրամասներ հայտնել չի կարող:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին Լաս Վեգասում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Լաս Վեգասի իշխանություններն արգելեցին մենամարտի անցկացումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում