13:50  ,  24 մարտի, 2020

UFC նախագահ. Ես որոշել եմ՝ որտեղ կանցկացվի Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի մենամարտը

UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը չի հետաձգվի:

«Ես որոշել եմ՝ որտեղ կանցկացվի Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի մենամարտը, սակայն այս պահին չեմ կարող դա հայտնել: Մենամարտը կանցկացվի առանց հանդիսականների»,- Ուայթի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:

Նշենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին՝ Լաս Վեգասում: Կորոնավիրուսի տարածումից հետո Նուրմագոմեդովի հայրը հայտարարեց, որ մենամարտն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Դուբայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում