20:38  +04,  25 մարտի, 2020

Գեւորգ Ղազարյան․ Կապարոսի գլխավորությամբ հավաքականը կարող է մի քանի քայլ առաջ գնալ (ֆոտո)

Կիպրոսի ԱԵԼ-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Կիպրոսում ստեղծված իրավիճակի, մարզումների մասին, նաեւ խոսել է ազգային հավաքականի նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ համատեղ աշխատանքից իր ակնկալիքներից։

Կիպրոսում խիստ կարանտին է

«Կիպրոսում շատ խիստ կարանտին է։ Փողոց դուրս գալու հնարավորություն ստանալու համար պետք է SMS ուղարկես հատուկ հեռախոսահամարին ID կոդով եւ գրես պատճառը։

Ակումբը բոլոր ֆուտբոլիստներին տրամադրել է անհրաժեշտ մարզագույք տնային պայմաններում մարզումների համար։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի պահպանենք մարզավիճակը»։

Իսպանացիները պատմել են, որ Կապարոսը մեծ մոտիվատոր է

«Մենք մեծ ակնկալիքներ ունենք հավաքականի նոր մարզիչից։ Խոակին Կապարոսը կարող է շատ բան մեզ սովորեցնել, նրա ղեկավարությամբ մենք կարող ենք մի քանի քայլ առաջ գնալ։

Նրա կենսագրությունը ինքնին խոսուն է։ Կապարոսի մասին շատ են պատմում իմ իսպանացի ակումբակիցները։ Բոլորը միակարծիք են, որ նա մեծ մոտիվատոր է»։

Սամվել Սուքիասյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս