20:38 25 մարտի, 2020Կիպրոսի ԱԵԼ-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Կիպրոսում ստեղծված իրավիճակի, մարզումների մասին, նաեւ խոսել է ազգային հավաքականի նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ համատեղ աշխատանքից իր ակնկալիքներից։
Կիպրոսում խիստ կարանտին է
«Կիպրոսում շատ խիստ կարանտին է։ Փողոց դուրս գալու հնարավորություն ստանալու համար պետք է SMS ուղարկես հատուկ հեռախոսահամարին ID կոդով եւ գրես պատճառը։
Ակումբը բոլոր ֆուտբոլիստներին տրամադրել է անհրաժեշտ մարզագույք տնային պայմաններում մարզումների համար։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի պահպանենք մարզավիճակը»։
Իսպանացիները պատմել են, որ Կապարոսը մեծ մոտիվատոր է
«Մենք մեծ ակնկալիքներ ունենք հավաքականի նոր մարզիչից։ Խոակին Կապարոսը կարող է շատ բան մեզ սովորեցնել, նրա ղեկավարությամբ մենք կարող ենք մի քանի քայլ առաջ գնալ։
Նրա կենսագրությունը ինքնին խոսուն է։ Կապարոսի մասին շատ են պատմում իմ իսպանացի ակումբակիցները։ Բոլորը միակարծիք են, որ նա մեծ մոտիվատոր է»։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.