16:30  ,  25 մարտի, 2020

Կամո Հովհաննիսյանը՝ Խոակին Կապարոսի և կորոնավիրուսի մասին (ֆոտո)

Ղազախական «Կայրաթի» և Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Կամո Հովհաննիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մարզավիճակը պահպանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, նաև կիսվել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքներով:

«ԴԺՎԱՐ Է, ԲԱՅՑ ՊԵՏՔ Է»

«Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանի առաջնության հանդիպումները դադարեցվել են: Փորձում եմ մարզավիճակս պահպանել տնային մարզումներով, սակայն դա, իհարկե, շատ դժվար է»:

«ՑԱՆԿԱՆՈւՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԱ-ին ԿԱՄ ԵԱ-ին»

«Խոակին Կապարոսը փորձառու և անվանի մարզիչ է, որը մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Սևիլիան» և «Աթլետիկ Բիլբաոն»: Ի՞նչ սպասելիքներ ունեմ համատեղ աշխատանքից: Ցանկանում ենք վերջապես մասնակցել աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով