16:30 25 մարտի, 2020Ղազախական «Կայրաթի» և Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Կամո Հովհաննիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մարզավիճակը պահպանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, նաև կիսվել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքներով:
«ԴԺՎԱՐ Է, ԲԱՅՑ ՊԵՏՔ Է»
«Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանի առաջնության հանդիպումները դադարեցվել են: Փորձում եմ մարզավիճակս պահպանել տնային մարզումներով, սակայն դա, իհարկե, շատ դժվար է»:
«ՑԱՆԿԱՆՈւՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԱ-ին ԿԱՄ ԵԱ-ին»
«Խոակին Կապարոսը փորձառու և անվանի մարզիչ է, որը մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Սևիլիան» և «Աթլետիկ Բիլբաոն»: Ի՞նչ սպասելիքներ ունեմ համատեղ աշխատանքից: Ցանկանում ենք վերջապես մասնակցել աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը»:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.