Անհնար է Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումից չբարկանալ, երբ կլոր տարին աշխատում ես ու դիմացը ոչինչ չես ստանում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով ՄՕԿ-ի՝ Տոկիո-2020-ը մեկ տարով հետաձգելու որոշումը:
«Շատ վատ է, որ Օլիմպիական խաղերը հետաձգվեց: Ոչինչ անել հնարավոր չէ, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ մեր երկրում, պետք է համակերպվենք այս ստեղծված իրավիճակին եւ Խաղերը հետաձգելու որոշման հետ:
Վերք է բացվել, լրագրողներիդ հարցերն էլ գրգռում են այդ վերքը եւ արյունոտում: Ես էլ ուժ չունեմ, ի վիճակի չեմ այլեւս աշխատել: Այլեւս չգիտեմ՝ ինչի համար արեցի, ինչի հետեւից եմ գնում:
Շատ-շատ վատ է, որ այս վիրուսի պատճառով աշխարհում մարդիկ են մահանում ու շատ վատ է նաեւ, որ այս ամենի պատճառով Օլիմպիական խաղերն է հետաձգվում: Դեռ ոչինչ չգիտենք ու չենք հասկանում՝ ինչպես է լինելու»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 24-ին միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ քննարկումներ ունենալուց հետո որոշում է ընդունել 1 տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 25 սեպտեմբերի
00:44 , 25 սեպտեմբերի
23:05 , 24 սեպտեմբերի 
22:14 , 24 սեպտեմբերի 
21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի 
19:47 , 24 սեպտեմբերի
19:37 , 24 սեպտեմբերի
19:22 , 24 սեպտեմբերի