22:16  ,  23 մարտի, 2020

«Ռեալի» նախկին նախագահը վարակվել է կորոնավիրուսով եւ ծանր վիճակում հոսպիտալացվել

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ, 72-ամյա Ֆերնանդո Մարտին Ալվարեսը հոսպիտալացվել է Մադրիդում։ Նա վարակվել է կորոնավիրուսով եւ ծանր վիճակում օգնություն է ստանում ինտենսիվ թերապիայում բաժանմունքում, հաղորդում է AS-ը։

Ֆերնանդո Մարտին Ալվարեսն Արքայական ակումբի ժամանակավոր նախագահ է եղել 2006թ․ փետրվարից ապրիլ, Ֆլորենտինո Պերեսի հրաժարականից հետո։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կորոնավիրուսից մահացավ «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը, որն ակումբը ղեկավարել էր 1995-2000 թվականներին։ Նրանից հետո պաշտոնը զբաղեցրեց Ֆլորենտինո Պերեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում