12:07  ,  23 մարտի, 2020

«Բարսելոնայի» համակարգում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Կատալոնական «Բարսելոնայի» համակարգում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Կորոնավիրուսով վարակվել են «Բարսելոնայի» Հարավային Ամերիկայի գծով սկաուտ Անդրե Կյուրին և նրա կինը, որոնք այս պահին գտնվում են Բրազիլիայում:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսով վարակման դեպք չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում