10:45  ,  23 մարտի, 2020

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի պատճառով համաձայնել են աշխատավարձերի իջեցման

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարոտոմեուն հանդիպել է թիմի ավագներին՝ քննարկելու համար կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը վերանայելու հարցը:

AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» 4 ավագները՝ Լիոնել Մեսին, Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերխի Ռոբերտոն տեղեկացրել են ակումբի նախագահին, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պատրաստ են աշխատավարձերի իջեցման:

«Բարսելոնան» թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի միայն այն բանից հետո, երբ պարզ դառնա, թե երբ են վերսկսվելու դադարեցված ֆուտբոլային առաջնությունները:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում