17:25  ,  15 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն կառաջարկի ՉԼ-ի եւ ԵԼ-ի կիսաեզրափակիչն ու եզրափակիչը 4 օրում նույն քաղաքում անցկացնելու տարբերակ

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մրցաշրջանները ժամանակին ավարտին հասցնելու նպատակով, ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին նախատեսված նիստում կկքննարկի այդ մրցաշարերի կիսաեզրափակիչը մեկական խաղով ու եզրափակիչը նույն քաղաքում չորս օրում (մայիսին) անցկացնելու տարբերակ, հաղորդում է AS-ը։

Չեմպիոնների լիգայի չորս ուժեղագույնների եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Ստամբուլում, որտեղ նախատեսված է եզրափակիչը, իսկ Եվրոպայի լիգայինը՝ Լեհաստանի Գնդասնկ քաղաքում, եզրափակիչի մրցավայրում։

Հիշեցնենք, որ երկու մրցաշարերում էլ դեռ ամբողջովին չեն ավարտվել 1/8 եզրափակիչները։ Քառորդ եզրափակիչը նախատեսված է ապրիլին։

Մրցաշարերը դադարեցվել են նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով