09:09  ,  13 մարտի, 2020

#Corner. Հռչակավոր իսպանացին գլխավորեց Հայաստանի հավաքականը, Օզբիլիսի կարիերան 5 րոպեում

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 67-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։

Իսպանական «Սեւիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը գլխավորեց Հայաստանի հավաքականը։

#Corner-ը պատմում է բազմափորձ իսպանացի մասնագետի մասին, որը բացահայտել է Սերխիո Ռամոսին։

Արաս Օզբիլիսը նշեց ծննդյան 30-րդ տարեդարձը։

#Corner-ն անդրադառնում է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի կարիերային։

Հայաստանի ֆուտբոլիստների մրցելույթներն արտերկրում․ Տիգրան Բարսեղյանի, Էդգար Բաբայանի եւ Բրիասկո Բալեկյանի գոլային փոխանցումները։ Սարգիս Ադամյանը սկսել է վերականգնողական մարզումները վիրահատությունից հետո։

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես է պետք պաշտպանվել կորոնավիրուսից։

Արտակ Դաշյանը, Գեղամ Կադիմյանն ու Հովհաննես Պողոսյանը կշարունակեն կարիերան արտերկրում։

#Corner-ը ներկայացնում է ռեպորտաժ «Ուրարտու» - «Նոա» (0:1) գավաթային խաղից։

Վերջում էլ ֆուտբոլային զավեշտների ավանդական շարք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով