09:09 13 մարտի, 2020NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 67-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։
Իսպանական «Սեւիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը գլխավորեց Հայաստանի հավաքականը։
#Corner-ը պատմում է բազմափորձ իսպանացի մասնագետի մասին, որը բացահայտել է Սերխիո Ռամոսին։
Արաս Օզբիլիսը նշեց ծննդյան 30-րդ տարեդարձը։
#Corner-ն անդրադառնում է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի կարիերային։
Հայաստանի ֆուտբոլիստների մրցելույթներն արտերկրում․ Տիգրան Բարսեղյանի, Էդգար Բաբայանի եւ Բրիասկո Բալեկյանի գոլային փոխանցումները։ Սարգիս Ադամյանը սկսել է վերականգնողական մարզումները վիրահատությունից հետո։
Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես է պետք պաշտպանվել կորոնավիրուսից։
Արտակ Դաշյանը, Գեղամ Կադիմյանն ու Հովհաննես Պողոսյանը կշարունակեն կարիերան արտերկրում։
#Corner-ը ներկայացնում է ռեպորտաժ «Ուրարտու» - «Նոա» (0:1) գավաթային խաղից։
Վերջում էլ ֆուտբոլային զավեշտների ավանդական շարք։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.