12:48  ,  26 փետրվարի, 2020

Գվարդիոլա․ «Ռեալի» հետ լինելու է ընդամենը հերթական հանդիպում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Ռահիմ Ստերլինգը պատրաստ է, նա հրաշալի մարզավիճակում է։ Նրա վերականգնողական գործընթացն անհավանական է։

Մեր ակումբի այս կազմի համար սա վերջին շանսը չէ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար։ Նրանք դեռ բազմաթիվ հնարավորություններ կունենան, եթե այս մրցաշրջանում չստացվի։

Մենք գիտենք, թե ինչ փորձություն է մեզ սպասվում, բայց սա հաստատ վերջին շանսը չէ։ Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա։

Առանց հաղթելու ցանկության ոչինչ հնարավոր չէ, բայց լինելու է ընդամենը հերթական հանդիպում։

Շատ ցավալի է, որ Էդեն Ազարը չի խաղալու։ Ես պատիվ եմ ունեցել հետեւել նրա խաղը եւ կորուստներ կրել նրանից Անգլիայում։ Նա գերազանց խաղացող է։ «Ռեալը» գերազանց գործարք է կնքել։

Մենք արժանի ենք լինել Չեմպիոնների լիգայում։ Մենք կբողոքարկենք ՈւԵՖԱ-ի պատժամիջոցի դեմ։ Ես վստահում եմ մեր ակումբին։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում