18:21  ,  19 փետրվարի, 2020

«Բարսելոնան» առաջիկա ժամերին կհայտարարի նոր հարձակվողի ձեռքբերման մասին

Իսպանական «Լեգանեսի» և Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթուայթը մարզական կարիերան կշարունակի կատալոնական «Բարսելոնայում», տեղեկացնում է Sky Sports-ը:

«Բարսելոնան», որն ավելի վաղ համաձայնության էր եկել Բրեյթուայթի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում, որոշել է բանակցություններ չսկսել «Լեգանեսի» ղեկավարության հետ: «Բարսելոնան» կվճարի Բրեյթուայթի պայմանագրով նախատեսված ամբողջ հրաժարագինը՝ 18 միլիոն եվրո:

Սպասվում է, որ 28-ամյա հարձակվողի տեղափոխության մասին Իսպանիայի չեմպիոնը կհայտարարի առաջիկա ժամերի ընթացքում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բրեյթուայթը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան Ուսման Դեմբելեի ստացած վնասվածքի պատճառով թույլ է տվել կատալոնական ակումբին 2 շաբաթվա ընթացքում նոր հարձակվող ձեռք բերել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում