15:42  ,  17 փետրվարի, 2020

Լա Լիգան թույլ է տվել «Բարսելոնային» 15 օրում ձեռք բերել նոր խաղացողի

Խաղացողների հայտավորման շրջանի ավարտից երկու շաբաթ անց «Բարսելոնան» թույլտվություն է ստացել ձեռք բերել նոր ֆուտբոլիստի, հաղորդում է mundodeportivo-ն։

Իսպանական Լա Լիգայի բժշկական հանձնաժողովը հաստատել է, որ կատալոնական թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն վիրահատությունից հետո տեւական ժամանակ չի կարողանա վերադառնալ խաղադաշտ։

«Բարսելոնան» 15 օր ունի Լա Լիգայի ակումբներից խաղացողի գնելու կամ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում