Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Չելսիի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ, մեկնաբանել է լոնդոնյան թիմի նկատմամբ տարած հաղթանակը:
«Ինձ հրաշալի եմ զգում: Դժվար հանդիպում անցկացրեցինք, սակայն կարողացանք արժանի հաղթանակ տանել:
Երազանքս իրականություն է դարձել. խաղում եմ Անգլիայի մեծագույն ակումբում»,- Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ: Մանչեսթերյան ակումբի կազմում իր երկրորդ պաշտոնական հանդիպումն անցկացրած Բրունու Ֆերնանդեշը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում