Անգլիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ:
45-րդ րոպեին խաղի հաշիվը Վան-Բիսակայի փոխանցումից հետո բացեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը: 66-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը կրկնապատկեց անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը:
56-րդ րոպեին «Չելսիի» ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման, իսկ 77-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն դարձան գոլերի հեղինակ, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը, օգտվելով VAR համակարգից, չգրանցեց գոլերը:
Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից հետո «Չելսին» 41 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով բարձրացավ 7-րդ տեղ:
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Անտոնի Մարսիալ, 45, Հարի Մագուայր, 66
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 նոյեմբերի 
01:58 , 1 նոյեմբերի 
01:42 , 1 նոյեմբերի
23:29 , 31 հոկտեմբերի
23:22 , 31 հոկտեմբերի 
23:06 , 31 հոկտեմբերի
22:46 , 31 հոկտեմբերի 
21:59 , 31 հոկտեմբերի
20:56 , 31 հոկտեմբերի 
19:59 , 31 հոկտեմբերի