22:14  ,  18 փետրվարի, 2020

Ռայոլա. Սուլշերն ամեն ինչ սխալ է հասկանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան պատասխանել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին:

«Սուլշերն ամեն ինչ սխալ է հասկանում: Լրագրողներն ինձ հարցրել են Պոգբայի ապագայի մասին, իսկ ես պատասխանել եմ, որ նա կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: Հարցին, թե նա սիրում է Իտալիան, ես դրական պատասխան եմ տվել, իսկ Սուլշերը կարծում է, թե ես Պոլի ծառայություններն եմ առաջարկել այլ թիմերի»,- Ռայոլայի խոսքը փոխանցում է TalkSport-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել էր, որ Պոգբան ոչ թե Ռայոլայի, այլ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն է:

Ավելի վաղ Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մաթիաս Պոգբան, հայտարարել էր եղբոր՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում