21:38  ,  17 փետրվարի, 2020

«Ուրարտուն» ստուգողական խաղում հաղթանակ է տարել, «Արարատ-Արմենիան»՝ ոչ ոքի խաղացել (ֆոտո)

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» ստուգողական հանդիպում է անցկացրել շվեյցարական «Չամի» հետ:  Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հաղթանակ է տարել նվազագույն՝ 1:0 հաշվով:

«Ուրարտուի» միակ գոլը խաղի 50-րդ րոպեին խփել է ռուսաստանցի հարձակվող Եվգենի Կոբզարը:

Կիպրոսում հավաք անցկացնող հայկական մյուս ակումբը՝ Երևանի «Արարատ-Արմենիան», ընկերական խաղում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել ռուսական «Տեկստիլշիկի» հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Արարատ-Արմենիան» 27 միավորով երրորդ տեղում է: «Ուրարտուն» ունի 17 միավոր և 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում