16:12  ,  14 փետրվարի, 2020

Ռակիտիչ․ Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Պարզապես հրաշալի է խաղալ Մեսիի հետ, դա առանձնահատուկ մի զգացողություն է։ Բոլոր ժամանակներում էլ եղել են առանձնահատուկ խաղացողներ։ Նախորդ 15 տարիներին Մեսին լավագույնն է։ Բայց ես կարծում եմ, որ նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Հրաշալի էր նրա հետ խաղալ վեց տարի։

Իհարկե, կցանկանայի խաղալ նաեւ Ռոնալդուի հետ։ Նա նույնպես գլխավոր խաղացողներից մեկն է պատմության մեջ։ Հետեւել նրա խաղին մեծ հաճույք է։ Տեսեք, թե ինչ է նա հիմա անում «Յուվենտուսում»։ Ինձ համար նա լավագույններից մեկն է պատմության մեջ»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է Bleacher Report-ը։

Հունվարին Ռակիտիչը ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում