11:12  ,  14 փետրվարի, 2020

Իբրահիմովիչը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ պատասխան հանդիպումը

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Թուրինի «Յուվենտուսի» դեմ պատասխան հանդիպմանը Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։

Առաջին խաղում 38-ամյա ֆուտբոլիստը ստացել է դեղին քարտ։ Նա զգուշացվել էր նաեւ «Տորինոյի» դեմ քառորդ եզրափակիչի խաղում։

Պատասխան հանդիպումը Թուրինում տեղի կունենա ապրիլի 4-ին։

Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում