01:42  ,  14 փետրվարի, 2020

Իտալիայի գավաթ. «Յուվենտուսը» վերջին պահին փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ուժերը չափեց «Յուվենտուսի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

61-րդ րոպեին Սամուել Կաստիլյեխոյի փոխանցումից հետո Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը գրավեց խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը: 90-րդ րոպեին 11 մետրանոցից «Յուվենտուսի» պատասխան գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

71-րդ րոպեին «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Բեռնար Ֆրանսուան ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալիայի գավաթ, 1/2 եզրափակիչ

«Միլան» - «Յուվենտուս»՝ 1:1

Անտե Ռեբիչ, 61 - Կրիշտիանու Ռոնալդու, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում