17:05  ,  11 փետրվարի, 2020

ԵԱ․ Կարեն Ասլանյանն ու Ռուբեն Ղարիբյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ (ֆոտո)

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, 2018, 2019 թթ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը 48 վայրկյանում հաղթանակի հասավ վրացի Գեորգի Շոտաձեի նկատմամբ (9:0):

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր սերբ Մատե Նեմեշը:

Կարեն Ալսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր շվեդ Օսկար Էրլանդսոնին:

82 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ղարիբյանը 8:0 հաշվով հաշվով հաղթեց Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինին:

 

Քիչ անց կմեկնարկի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 1/8 եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի թուրք Ջենք Իլդեմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում