12:46  ,  5 փետրվարի, 2020

Էրլինգ Հոլանդի բացառիկ արդյունավետությունը

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Էրլինգ Հոլանդը շարունակում է ցուցադրել բացառիկ արդյունավետություն։ 19-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը 8-րդ գոլն է խփել գերմանական ակումբում՝ աչքի ընկնելով Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում («Բորուսիան» 2։3 հաշվով պարտվել էր «Վերդերին»)։

Հոլանդը պատմության մեջ առաջին խաղացողն է, որը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում խփում է 8 գոլ 4 խաղում։

Հիշեցնենք, որ Հոլանդը հունվարին է ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել Դորտմունդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում