Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Վերդերին»: Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը 2:3 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:
«Վերդերի» կազմից գոլերի հեղինակ դարձան Դեյվի Զելկեն, Լեոնարդո Բիտենկորտը և Միլոտ Ռաշիցը: «Բորուսիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Էրլինգ Հոլանդը և Ջովանի Ռեյնան:
Միաժամանակ ընթացավ «Շալկե 04» - «Հերտա» հանդիպումը, որի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում «Շալկե 04»-ը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ և դուրս գալ քառորդ եզրափակիչ:
«Հերտայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Պասկալ Կյոպկեն և Կշիշտոֆ Պյոնտեկը: «Շալկե 04»-ի կազմից աչքի ընկան Դանիել Կալիջիուրին, Ամին Արիտը, իսկ 115-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Բենիտո Ռամանը:
Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Վերդեր» - «Բորուսիա»՝ 3:2 (տեսանյութ)
Դեյվի Զելկե, 16, Լեոնարդո Բիտենկորտ, 30, Միլոտ Ռաշից, 70 - Էրլինգ Հոլանդ, 67, Ջովանի Ռեյնա, 78
«Շալկե 04» - «Հերտա»՝ 3:2
Դանիել Կալիջիուրի, 76, Ամին Արիտ, 82, Բենիտո Ռաման, 115 - Պասկալ Կյոպկե, 12, Կշիշտոֆ Պյոնտեկ, 39
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում