01:41 5 փետրվարի, 2020Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Վերդերին»: Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը 2:3 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:
«Վերդերի» կազմից գոլերի հեղինակ դարձան Դեյվի Զելկեն, Լեոնարդո Բիտենկորտը և Միլոտ Ռաշիցը: «Բորուսիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Էրլինգ Հոլանդը և Ջովանի Ռեյնան:
Միաժամանակ ընթացավ «Շալկե 04» - «Հերտա» հանդիպումը, որի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում «Շալկե 04»-ը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ և դուրս գալ քառորդ եզրափակիչ:
«Հերտայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Պասկալ Կյոպկեն և Կշիշտոֆ Պյոնտեկը: «Շալկե 04»-ի կազմից աչքի ընկան Դանիել Կալիջիուրին, Ամին Արիտը, իսկ 115-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Բենիտո Ռամանը:
Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Վերդեր» - «Բորուսիա»՝ 3:2 (տեսանյութ)
Դեյվի Զելկե, 16, Լեոնարդո Բիտենկորտ, 30, Միլոտ Ռաշից, 70 - Էրլինգ Հոլանդ, 67, Ջովանի Ռեյնա, 78
«Շալկե 04» - «Հերտա»՝ 3:2
Դանիել Կալիջիուրի, 76, Ամին Արիտ, 82, Բենիտո Ռաման, 115 - Պասկալ Կյոպկե, 12, Կշիշտոֆ Պյոնտեկ, 39
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.