17:38  ,  3 փետրվարի, 2020

«Լոռին» ստուգողական խաղում հաղթեց «Լոկոմոտիվին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատար «Լոռին» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ խաղաշրջանի մեկնարկին:

«Լոռին» փետրվարի 3-ին ընկերական հանդիպում է անցկացրել Երևանի «Լոկոմոտիվի» հետ և հաղթանակի հասել 3:1 հաշվով:

«Լոռիի» կազմից դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Մինասյանը, աչքի է ընկել նաև փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը: 

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 15-րդ տուրից հետո «Լոռին» առաջին տեղում է՝ 28 միավորով: «Արարատ-Արմենիան», «Արարատն» ու «Ալաշկերտն» ունեն 27 միավոր և բաժանում են 2-4 տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով