20:32  ,  29 հունվարի, 2020

Պաշտոնական. Բրունու Ֆերնանդեշը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Պորտուգալական «Սպորտինգի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մարզական կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերնանդեշի տրանսֆերային իրավունքի դիմաց «Սպորտինգին» կվճարի 55 միլիոն եվրո: 25 միլիոն եվրո «Սպորտինգը» կստանա բոնուսների տեսքով: Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հետագայում վաճառի Ֆերնանդեշին, «Սպորտինգը» կստանա վաճառքից ստացվող գումարի 10 տոկոսը:

Բրունու Ֆերնանդեշի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիս՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Սպորտինգի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում