14:21  ,  23 հունվարի, 2020

Գարի Նեւիլ․ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ժամանակ տա Սուլշերին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, բրիտանական հեռուստատեսության ֆուտբոլային փորձագետ Գարի Նեւիլը մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը հորդորել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել գոնե երկու խաղացողի։

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0։2 հաշվով պարտվել է «Բարնլիին»։

«Այս պարտությունը պետք է լուրջ անհանգստության պատճառ լինի ակումբում, որի ղեկավարությունը պետք է մտածի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գոնե երկու նորեկների ձեռք բերելու մասին։ Սուլշերին պետք է ժամանակ տալ, սակայն այս մրցաշրջանում որեւէ հաջողություն ունենալու համար պետք է թարմացնել կազմը։

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ունի երիտասարդ կազմ, սակայն որակի պակաս կա»,- Նեւիլի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 34 միավորով 5-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում