20:33  ,  4 սեպտեմբերի, 2012

Վիտալի Կլիչկո. Չառը գերծանրքաշային կարգի նոր սերունդն է

Վիտալի Կլիչկոն Մանուել Չառի հետ մենամարտից առաջ խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին:

«Նախապատրաստական փուլն անցավ առանց խնդիրների: Ես հիանալի մարզավիճակում եմ: Չառը գերծանրքաշային կարգի նոր սերունդն է: Մենք ընտրել ենք համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակի ամենաուժեղ բռնցքամարտիկներից մեկին: Նա երիտասարդ է, ագրեսիվ եւ ուժեղ: Մենամարտը բոլորին դուր կգա: Ես նայեցի Մանուելի աչքերի մեջ եւ այնտեղ տեսա պայքարելու ցանկություն: Չառը ժամանել է Մոսկվա իմ տիտղոսին տիրանալու համար, եւ դա հիանալի է»,- ասել է Կլիչկոն, փոխանցում է sports.ru-ն:

WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վիտալի Կլիչկոյի եւ Մանուել Չառի միջեւ մենամարտը կայանալու է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում