12:18  ,  20 հունվարի, 2020

Մաքգրեգորը պատասխանել է Մեյվեզերին

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը պատասխանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերին, որն ավելի վաղ Մաքգրեգորի հետ մենամարտելու ցանկություն էր հայտնել:

«Ես տեսել եմ Մեյվեզերի գրառումը, սակայն նա իր գրառման մեջ մոռացել էր նշել McGregor Sports & Entertainment ընկերությանը: 

Մեյվեզերն ինձ դուր է գալիս: Կարծում եմ՝ հնարավոր է ռևանշ մենամարտի անցկացումը»,- Մաքգրեգորի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը հունվարի 19-ին Լաս Վեգասում մենամարտեց ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ: Մաքգրեգորն առաջին վայրկյաններից մի քանի ծանր հարվածներ հասցրեց մրցակցին, տապալեց եւ նոկաուտի ենթարկեց։ 40-րդ վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ գրանցելով Մաքգրեգորի հաղթանակը։

Մեյվեզերն ու Մաքգրեգորն առաջին անգամ հանդիպել էին 2017թ․ օգոստոսին։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով անցկացված մենամարտի 10-րդ ռաունդում հաղթել էր Մեյվեզերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում