20:38  +04,  8 մայիսի, 2012

Կրեմլինա Մկրտչյանի նպատակն էր տապալել Հայաստանի առաջնությունը. կարծիք

Ապրիլի 19-ին կայացած Մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչների համագումարում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակվեց Գայանե Ներսիսյանը: Նրա որոշմամբ եւ նախաձեռնությամբ էլ մայիսի 2-4-ը Երեւանի գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցում կազմակերպվեց Հայաստանի թիմային եւ անհատական առաջնությունը:

Մրցաշարին չէր ներկայացել Կապանի թիմը, Գյումրու թիմից ներկայացել էր միայն մեկ մարզուհի, իսկ Երեւանի Կենտրոն վարչական շրջանից ներկայացել էր միայն մեկ թիմ: Այնինչ, Կենտրոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի իրենց մարզադպրոցը ներկայացել է երեք թիմով:

«25 տարի մեր դպրոցում գործում է գեղարվեստական մարմնամարզության մարզաձեւը: Ունենք 17 խումբ, որտեղ ընդգրկված են մոտ 170 մարզուհիներ: Ունենք բարձրակարգ մարզիչներ, այդ թվում` Աննա Աբրահամյան, Կրեմլինա Մկրտչյան, Հասմիկ Մակարյան, Ջուլիետա Ղազարյան, Աննա Այվազյան, որը նաեւ միջազգային կարգի մրցավար է: Ցավով պետք է նշեմ, որ մրցումներին ներկայացել ենք մեկ թիմով, չնայած այն բանի, որ ամեն տարի երեք թիմով ենք հանդես եկել Հայաստանի առաջնությունում: Երկու թիմերի չներկայանալու պատճառը ֆեդերացիայում տիրող ներքին լարված վիճակն է: Ինձ թվում է Կրեմլինա Մկրտչյանը եւ մյուս մարզիչները Գայանե Ներսիսյանի հետ կոլեգաներ են։ Թե ինչ խնդիր նրանք ունենք, դա բնավ պետք է չանդրադառնար երեխաների վրա: Ես չեմ կարող անտեսել իմ դպրոցի մարզիչների մեծ աշխատանքը, որովհետեւ նրանք տարիներ շարունակ տվել են Հայաստանի չեմպիոններ: Ու այսօր նրանք չկան, ինչն ուղղակի ցավալի է: Համակարծիք չեմ մեր մարզիչների այս քայլի հետ, որ անձնական խնդիր ունեն ներկայիս գլխավոր մարզիչի հետ, որի պատճառով չեն թողնում իրենց սաներին մասնակցել Հայաստանի առաջնությանը: Նրանք պետք է երեխաներին չօգտագործեին: Սա շատ տգեղ երեւույթ է: Մարզիկը պետք է անպայման մասնակցի իր երկրի առաջնությանը: Ես միայն գիտեմ, որ երկու մարզիչները` Աննա Աբրահամյանն ու Հասմիկ Մակարյանը հիվանդ են, ինձ կբերեն բժշկի ուղեգիրը, եւ միայն այդ ժամանակ ես հարգելի կհամարեմ նրանց բացակայությունը առաջնությունում: Էլի եմ կրկնում, սա ֆեդերացիայի դեմ բոյկոտ է, եւ չպետք է երեխաներին կամ դպրոցներին խառնեին այս իրավիճակին»,- ասաց Բ. Ղազարյանը:

Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԳՄԱՕՄ) տնօրեն Սոնա Գայիշչյանը իր հերթին թիմերի բոյկոտի մասին ասաց.
«Ես նախարարությունից զանգ եմ ստացել, թե ինչ է կատարվում գիմնաստիկայում, թե ինչ բոյկոտներ են եւ այլն եւ այլն… Մեր թիմը մասնակցել է մրցումներին, մենք այդ բոյկոտներին եւ քննարկումներին ոչ մի մասնակցություն չունենք: Մենք իրավունք էլ չունենք երեխաներին խառնել այսպիսի գործընթացների մեջ: Ինձ թվում է՝ ֆեդերացիայում պետք է լուծվեն այդ խնդիրները: Մեր եւ Կենտրոնի մանկապատանեկան մարզադպրոցը շատ մեծ աշխատանք են տարել այս մարզաձեւի համար: Իսկ եթե ֆեդերացիան էլ չհամագործակցի մարզադպրոցների հետ, ուրեմն նշանակում է՝ մարզաձեւը թուլանում է: Այս բոյկոտը, որի մասին բոլորը խոսում են, ֆեդերացիայի հանդեպ է, ոչ թե դպրոցների: Սա գլխավոր մարզիչների միջանձնային խնդիրն է, որը մենք փորձել ենք Կենտրոնի երկու դպրոցների տնօրեններով հարթել՝ երեխաներին ետ պահելով խնդիրներից»:

Գյումրու թիմի բացակայության մասին Գայանե Ներսիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ ճեպազրույցում ասաց, որ Գյումրին իր բացակայությունը պատճառաբանել է կանոնադրություն չստանալու հետ, բայց  համագումարին  Գյումրու թիմի ներկայացուցիչը մասնակցել է եւ լսել է, որ մայսիս 2-4-ը Երեւանում անցկացվելու է Հայաստանի առաջնությունը.  «Միայն մրցումների երկրորդ օրն է Գյումրին արձագանքել մեզ, որ տեղեկացված չի եղել առաջնության մասին»:

Առաջնության հանձնաժողովի անդամներից ոմանք, որոնք չցանկացան ներկայանալ, մարզերի բացակայությունը որակեցին որպես միտումնավոր բոյկոտ, որի նախաձեռնության հեղինակը նախկին գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանն է եւ, որ վերջինիս նպատակն էր տապալել Հայաստանի առաջնությունը: Ի դեպ, նրանք հայտնեցին, որ թե Գյումրիի եւ թե Կապանի թիմերը ֆինանսավորվել են ֆեդերացիայի կողմից, սակայն թե ինչու չեն ներկայացել, պարզ չէ: Պարզ է միայն, որ պատճառը առաջնությունը տապալելու միտումն է:

Գյումրու թիմի բացակայության մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Գյումրին ներկայացնող միակ մարմնամարզուհու՝ Լուիզա Մանուկյանի մարզիչ Նաիրա Մինասյանից: Թե ինչու են Գյումրին ներկայացնում միայն իրենք, Ն. Մինասյանը նշեց. «Ես նոր եմ սկսել մարզչական կարիերաս, ընդամենը՝ երկու ամիս է: Անհատական մարզիչ եմ, ներկայացնում եմ «Մարմնամարզիկ» ՓԲԸ-ն: Տեղյակ չեմ, թե ինչու Գյումրու թիմը չի ներկայացել: Մենք նրանց հետ ընդհանրապես կապ չունենք»:

Պարզվում է, բացի թիմերի բոյկոտից, Հայաստանի առաջնությանը ռուսաստանաբնակ Լիլիթ Հարությունյանի մասնակցությունը եւս դժգոհությունների տեղիք է տվել: Չեմպիոնի տիտղոսը նվաճած Լիլթ Հարությունյանը ներկայացնում էր :

Այս կապակցությամբ ԳՄԱՕՄ տնօրենն ասաց.

«Լիլիթը շատ լավ աղջիկ է, լավ մարզուհի է, բայց ես այդ երեւույթին այդքան էլ կողմ չեմ: Իմ դպրոցի մատյանում Լիլիթը գրացնված չէ, ես իրեն չեմ ճանաչել՝ որպես տնօրեն, ինքը միանգամից մասնակցել է դրսի մրցումներին Հայաստանի դրոշի ներքո մեր դպրոցի անունից, ապա՝ եկել այստեղ, մասնակցել Հայաստանի առաջնության կրկին մեր դպրոցից: Ինձ թվում է՝ սա մի քիչ արդարացի չէ: Ես մեր դպրոցի թիմի հայտը Հայաստանի առաջնության համար տվել եմ առանց Լիլիթի անունի, որովհետեւ ես իրավունք չունեմ: Եթե նա մեր մարզադպրոցում չի մարզվել, մատյանում էլ ինչպես նշեցի չկա նրա անունը, ես իրավունք չունեմ նրան իմ դպրոցի անունից ներկայացնել: Դա իմ կողմից կլինի կանոնադրության խախտում: Ուրախ եմ, որ դրսի կապերը այսպես սերտ են, լավ է, որ փորձի փոխանակման հնարավորություն կա: Միայն թե պետք է հաշվի առնենք, որ մեր պայմանները այնպիսին չեն, ինչպիսին Ռուսաստանում է: Ձմռանը ջեռուցման պատճառով չենք մարզվել, ինչի պատճառով մարզիկների մի մասը պատրաստ չէ մրցումներին»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

federaciayi andam 01:19-09/05
O V E A Y S H O D V A C I V E R N A G R I H E X I N A K @ ? H A N D Z N A j O X O VI A Y N A N D A M @, V O R @ C H I C A N K A C E L N E R K A Y A N A L???..... P A R Z I C E L P A R Z E, V O R D A S H U S H A N I K H A R U T Y U N Y A N I K A R C I Q N E.... A V E L I L A V K L I N I, V O R N A C H P O R C I S E V A C N E L E R K A R T A R I N E R M A R Z A D Z E V I M E J M E C N E R D R U N U N E C O X V A S T A K A V O R M A R Z I C H I A N U N @, D R A P O X A R E N T O X Z B A X V I I R A K R O B A T I K A Y I X N D I R N E R O V , V O R P E S Z I A S H X A R H U M I R X E K A V R A C T I M @ V E R G I N T E X @ C H G R A V I ...
  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ