23:22  ,  18 հունվարի, 2020

«ՌԲ Լայպցիգը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «ՌԲ Լայպցիգը» սեփական խաղադաշտում մրցեց «Ունիոն Բեռլինի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«ՌԲ Լայպցիգը» 40 միավորով ամրապնդվեց առաջին տեղում եւ 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ։ «Ունիոն Բեռլինը» 12-րդն է՝ 20 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Ունիոն Բեռլին»՝ 3։1 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 51, 83, Մարսել Զաբիտցեր, 57 - Մարիուս Բյուլտեր, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում