02:33  ,  14 հունվարի, 2020

«Բարսելոնան» հեռացրեց Էռնեստո Վալվերդեին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Էռնեստո Վալվերդեին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։Վ

ալվերդեն հունվարի 13-ին հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուի հետ։ Կողմերը հասել են համաձայնության պայմանագրի խզման վերաբերյալ։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

55-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել էր 2017 թվականին։ Նրա ղեկավարությամբ կատալոնական թիմը դարձավ Իսպանիայի կրկնակի չեմպիոն, մեկական անգամ նվաճեց երկրի գավաթն ու սուպերգավաթը։

Վալվերդեին պաշտոնանկ անելու առիթը եղավ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած 2։3 հաշվով պարտությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English