23:22  ,  1 հունվարի, 2020

Ժեզուսի դուբլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։ «Մանչեսթեր Սիթիին» հաղթանակ բերեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի դուբլը։

«Մանչեսթեր Սիթին» 44 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից»։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 2։1 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 51, 58 - Ռիշարլիսոն, 71

«Նորվիչ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։1

Թոդ Քանթվել, 4 - Քոնոր Ուիքհեմ, 85

«Վեստ Հեմ» - «Բորնմութ»՝ 4։0

Մարկ Նոուբլ, 17, 35, 11մ, Սեբաստիեն Ալեր, 25, Ֆելիպե Անդերսոն, 66

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 00։00 (Երեւանի ժամանակ, հունվարի 2)

«Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 00։00 (հունվարի 3)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով