22:26  ,  29 դեկտեմբերի, 2019

Մանեի գոլը հաղթանակ բերեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Լիվերպուլն» ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

42-րդ րոպեին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն օգտվեց անգլիացի կիսապաշտպան Ադամ Լալանայի փոխանցումից եւ գրավեց հյուրերի դարպասը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Վուլվերհեմփթոնը» գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ եւ պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուի խփած գոլը չգրանցվեց։

«Լիվերպուլը» 19 խաղում վաստակել է 55 միավոր եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լեսթերից», որն անցկացրել է 20 հանդիպում։ «Վուլվերհեմփթոնը» 30 միավորով 8-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Սադիո Մանե, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով