Արթուր Դանիելյանն առաջին անգամ նվաճել է գեղասահքի Ռուսաստանի փոխչեմպիոնի կոչումը։ Կրասնոյարսկում անցկացված առաջնությունում 16-ամյա վոլգոգրադցի մարզիկը երկու ծրագրերի արդյունքում հավաքել է 253,42 միավոր։ Նա լավագույնն է եղել ազատ ծրագրում՝ 177,70։ Ռուսաստանի չեմպիոն առաջին անգամ դարձել է Դմիտրի Ալիեւը՝ 260,98։
Արթուր Դանիելյանը դեկտեմբերի 17-ին է նշել 16-ամյակը։ Անցած տարի նա մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը եւ դարձել է արծաթե մեդալակիր։ Այժմ նա մարզվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ում։ Գեղասահքով զբաղվում է 5 տարեկանից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում