14:47  ,  26 դեկտեմբերի, 2019

ՀՖՖ Վեճերի լուծման պալատը կքննի «Մասիսի» և «Երևանի» կողմից ֆուտբոլիստներին աշխատավարձ չվճարելու հարցը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ստացել «Մասիս» ՖԱ-ի ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանից և «Երևան» ՖԱ-ի ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանից, Էդգար Մկրտչյանից, Աղավարդ Պետրոսյանից, Արգիշտի Պետրոսյանից, Գեղամ Թումբարյանից, Վահե Մովսիսյանից, Լևոն Բադալյանից, Աբրահամ Պորտուգալյանից (հանդես է գալիս ակումբում վարձավճարով, «Ուրարտու» ՖԱ-ի ֆուտբոլիստ է), Տիագո Դանիել Գոմես Կորեայից և Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրայից առ այն, որ համապատասխանաբար «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Սահմանված ընթացակարգի համաձայն՝ հարցի քննությունը փոխանցվել է ՀՖՖ Վեճերի լուծման պալատ։ Քննությունն ընթացքի մեջ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով