17:44  ,  24 դեկտեմբերի, 2019

Սուլշերը նշել է՝ որ թիմն է օրինակ ծառայում «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր գլխավորած թիմի մրցելույթների մասին:

«Այս մրցաշրջանի կեսը դեռ առջևում է, և ես վստահ եմ, որ այս մրցաշրջանը մենք պետք է առավելագույնս օգտագործենք մեր սխալները հասկանալու ու դրանք ուղղելու համար, որպեսզի հաջորդ մրցաշրջանում պայքարենք բոլոր գավաթների համար:

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է խաղալ ինչպես «Լիվերպուլը»: Մենք ցանկանում ենք միշտ հաղթել և լինել առաջինը»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով