17:04  ,  23 դեկտեմբերի, 2019

«Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ակումբ

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն 30 թիմերի ցանկը:

600 միավորով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ակումբ է ճանաչվել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է՝ 474 միավորով, իսկ երրորդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է, որը ստացել է 446 միավոր:

«Բարսելոնային» հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Թուրինի «Յուվենտուսն», իտալական «Միլանը», անգլիական «Լիվերպուլը», պորտուգալական «Բենֆիկան» և «Պորտուն»: 10-րդ տեղում հոլանդական «Այաքսն» է:

Լոնդոնի «Արսենալը» զբաղեցրել է 12-րդ, Միլանի «Ինտերը»՝ 14-րդ, Լոնդոնի «Չելսին»՝ 15-րդ, Մադրիդի «Աթլետիկոն»՝ 17-րդ, Դորտմունդի «Բորուսիան»՝ 19-րդ, ֆրանսիական ՊՍԺ-ն՝ 29-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս