20:46  ,  22 մայիսի, 2024

«Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ դեռ ոչ մի առաջարկ չի ստացել

Ռուսական «Կրոսնոդարը» Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել, հաղորդում է Sport.express.ru-ն։

Ավելի վաղ, Transfermarkt-ը հաղորդել էր, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան», որն արժանի փոխարինող է փնտրում թիմից հեռացող գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ռուսական ակումբի հիմնական թիմում նա մասնակցել է 107 հանդիպման, խփել է 33 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։ Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս