20:11  ,  22 մայիսի, 2024

«Ինտերը» չի կարողացել մարել 395 միլիոն եվրո վարկը եւ ունի նոր սեփականատեր

Ամերիկյան Oaktree Capital Management ներդրումային ընկերությունը դարձել է Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերի» նոր սեփականատերը, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։

«Ինտերը» չի կարողացել մարել 395 միլիոն եվրո վարկը, որը 2021թ․ մայիսին ստացել էր Oaktree Capital Management-ից։

«Մենք գիտակցում ենք մեր հսկայական պատասխանատվությունն «Ինտերի» պատմական ժառանգության եւ հասարակության առջեւ։ Մենք ձգտում ենք ակումբի երկարաժամկետ հաջողությանը եւ հավատում, որ մեր հավակնությունները համընկնում են ակումբի կրքոտ երկրպագուներրի հավակնությունների հետ Իտալիայում եւ ամբողջ աշխարհում։

Մեր առաջնահերթային նպատակը ակումբի գործառնական եւ ֆինանսական կայունությունն է։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Ինտերի» ղեկավարությանը եւ սերտ համագործակցության հույս ունենք»,- ասել է Oaktree Capital Management-ի տնօրեն Ալեխանդրո Կանոն։

«Ինտերը» 20-րդ անգամ է նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս