13:16  ,  21 դեկտեմբերի, 2019

Խամես Ռոդրիգեսը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, տեղեկացնում է Marca-ն:

Կոլումբացի կիսապաշտպանը դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մարզումն անցկացրել է «Ռեալի» ընդհանուր խմբում, և, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի «Աթլետիկ Բիլբաոյի» դեմ հանդիպման հայտացուցակում:

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը վնասվածք էր ստացել նոյեմբերին՝ Կոլումբիայի հավաքականի կազմում անցկացրած մարզումներից մեկի ընթացքում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կոլումբացի կիսապաշտպանը մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով