17:01  ,  14 մարտի, 2012

Toronto Sun. Կլոդ Նոել. Բոգոսյանը դեռ պատրաստ չէ

Վերջին շրջանում կանադական մամուլը հաճախ է անդրադառնում NHL-ի ծագող աստղ Զակ Բոգոսյանին։ «Վինիպեգ Ջեթսի» հայկական ծագում ունեցող  հոկեյիստն ազդրի վնասվածքի պատճառով 10 օր է չի հայտնվում սառույցի վրա։

«Վինիպեգ Ջեթսի» գլխավոր մարզիչ Կլոդ Նոելը Toronto Sun-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Զակ Բոգոսյանի մասնակցությունը հարցականի տակ է մարտի 14-ին կայանալիք «Դալաս Սթարսի» հետ հանդիպմանը։

«Նա կմարզվի թիմի հետ, սակայն սահադաշտ դուրս չի գա։ Զակի վնասվածքը դեռեւս զգալ է տալիս։ Եթե Բոգոսյանը մասնակցի խաղին, նրա վիճակն ավելի կբարդանա։ Ես ցանկանում եմ, որ նա վերականգնվի եւ կարողանա մասնակցել ամբողջ հանդիպմանը։ Վաղվա մարզումից հետո ես վերջնական որոշում կկայացնեմ»,- նշել է ակումբի գլխավոր մարզիչը։

Կլոդ Նոելը վստահ է, որ Բոգոսյանն արագ կվերականգնվի եւ կվերադառնա հիմնական կազմ։

«Գլխավորն այն է, որ Զակն արագ վերականգնվի։ Այսօր նա 30 րոպե մարզվելուց հետո վատ զգաց եւ ավարտեց մարզումը։ Ես չեմ կարող ռիսկի դիմել, քանի որ Զակը շատ կարեւոր խաղացող է թիմի համար»,- նշել է Կլոդ Նոելը։

Հիշեցնենք, որ Զակ Բոգոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել «Վինիպեգ Ջեթսի» նախորդ 10 հանդիպումներին։ NHL-ի ընթացիկ առաջնությունում Զակը մասնակցել է 54 խաղի՝ դառնալով երեք գոլի եւ 22 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով